WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

09:05   22 Սեպտեմբեր 2020    178

WhatsApp-ը նոր գործառույթ է գործարկում, որը թույլ է տալիս միաժամանակ մի քանի սարք միացնել մեկ էջին:

Նշվում է, որ մշակողներն արդեն նախապատրաստել են այս թարմացման վերջնական տարբերակը եւ շուտով կսկսեն բաց բետա թեստավորումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պորտալի` գործառույթի գործարկումից հետո հավելվածում կհայտնվի «Կապված սարքեր» բաժինը, որտեղ օգտատերը կարող է միաժամանակ մինչեւ չորս գաջեթ միացնել: Դրանից հետո մեսենջերը հասանելի կլինի առանց սմարթֆոնի միջոցով միացվելու: Կապված սարքերում հնարավոր կլինի սինխրոնացնել հաղորդագրությունների պատմությունը եւ կարդալու եւ ուղարկման նշանները, ինչպես նաեւ` անջատել որոշակի չաթեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները