Այսօր Փղերի պաշտպանության համաշխարհային օրն է

09:07   22 Սեպտեմբեր 2020    167

Մեծ թվով երկրներում սեպտեմբերի 22-ին նշվում է էկոլոգիական տոներից մեկը՝ Փղերի պաշտպանության համաշխարհային օրը, որը հիմնադրվել է բնապահպանական կազմակերպությունների, էկոլոգների եւ ոչ անտարբեր մարդկանց նախաձեռնությամբ, որոնք մտահոգված են այս կենդանիների թվաքանակի կրճատմամբ։

Ինչ-որ մեկի մոտ այս փաստը կարող է առաջացնել զարմանք, բայց ավաղ, այսօր այս հաստ կաշվով կենդանիները եւս պաշտպանության կարիք ունեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փղերը, որոնք մոլորակում ամենախոշոր ցամաքային կաթնասուններն են, դասվում են Elephantidae ընտանիքին, կնճիթավորների՝ Proboscidea դասին։ Նրանք խելացի, ինքնագիտակցությամբ օժտված եւ բարձր կազմակերպվածությամբ կենդանիներ են, որոնք մինչեւ մեր օրերը ապրած հնագույն կնճիթավորների խմբի ներկայացուցիչներն են, որոնք նախկինում բնակեցրել են ցամաքի մեծ մասը։ Ներկայումս փղերը բնության մեջ բնակվում են Հարավարեւելյան Ասիայի եւ Աֆրիկայի արեւադարձային անտառներում եւ սավանաներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները