Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա

09:11   22 Սեպտեմբեր 2020    176

Գլոբալ տաքացման ամենասարսափելի հետեւանքներից մեկը համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն է։

NASA-ի վերջին գնահատականներով՝ եթե տարբեր ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների քանակությունը չնվազի, ապա Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցե վահանների հալչելը կհանգեցնի 2100 թվականին ծովի մակարդակի 38 սանտիմետրով բարձրացման, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

NASA-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը ղեկավարել է միջազգային նախագիծ, որին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ։ ISMIP6 կոչված նախագիծը (սառցե վահանների համեմատական մոդելավորման նախագիծ) ստեղծվել է ավելի լավ հասկանալու, թե որքանով աղետալի կլինի սառցե ծածկույթի հալչումը։ Միջազգային խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ Գրենլանդիայի ահռելի սառցե ծածկոցը կարող է 2100 թվականին 8-ից մինչեւ 27 սանտիմետրով բարձրացնել ծովի գլոբալ մակարդակը։ Իսկ Անտարկտիդայի ընդարձակ սառցե վահանները հարյուրամյակի վերջին պոտենցիալ կարող են ծովի մակարդակը բարձրացնել 3-ից մինչեւ 28 սանտիմետր։ Գիտնականները աշխատանքի ընթացքում հայտնաբերել են նաեւ, որ XX դարի ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է գրեթե 15 սանտիմետրով։ Հիմա այս գործընթացը 2 անգամ արագացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    

Վերնագիրի այլ պիտակները