ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել․ Թրամփ

09:46   22 Սեպտեմբեր 2020    179

Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամությունը եւ հանդես է գալիս այն բանի օգտին, որ այն ուժեղ պետություն լինի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դեյթոնում (Օհայո նահանգ) տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը կրկին վստահություն է հայտնել, որ նոյեմբերին իր վերընտրվելու դեպքում Թեհրանը շատ արագ կգնա այդպիսի համաձայնության ստորագրման։ «Եթե եւ երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից գրեթե 9 վայրկյան անց մեզ կզանգահարեն, եւ դա կլինի գործարք կնքել ցանկացող Իրանը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք կնքեն գործարք։ Մենք ցանկանում ենք, որ նրանց մոտ [ամեն ինչ] լավ լինի, մենք ցանկանում ենք, որ նրանք ուժեղ լինեն։ [Բայց] նրանք ուղղակի չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ահա եւ ամբողջը։ Շատ պարզ է»,- հայտարարել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները