Թրամփի վարչակազմը ցանկանում է խստացնել ամերիկյան ընկերությունների համար արտասահմանցիներ վարձելու գործընթացը

09:53   22 Սեպտեմբեր 2020    196

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շտապում է մինչեւ տարեվերջ խստացնել ամերիկյան ընկերությունների համար որակավորված արտասահմանցի աշխատողներ վարձելու գործընթացը: Փոփոխությունները, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, կպահպանեն աշխատատեղերը ամերիկացիների համար բարձր գործազրկության ֆոնին, եւ դրանք դժվար կլինի փոխել քաղաքական տեսակետից:

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եւ Սպիտակ տան բյուջետային վարչությունը քննարկում է արագացված որոշումը, որը կնեղացնի այն «մասնագիտության» սահմանումը, որն իրավունք ունի H-1B ծրագրի շրջանակներում որակավորված աշխատողի վիզա ստանալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները