Մահապատժի դատապարտված թմրավաճառը կոյուղու խողովակով փախել է բանտից

10:01   22 Սեպտեմբեր 2020    196

Մահապատժի դատապարտված չինացի թմրավաճառը փախել է Ջակարտայի ծայրամասում գտնվող բանտից՝ թունել փորելով դեպի կոյուղու համակարգ:

37-ամյա Ցայ Չանպանը, ով դատապարտվել է մետամֆետամինի մաքսանենգության համար, Տանգերանգ շրջանի բանտում իր խցից փոս է փորել դեպի կոյուղու խողովակ եւ փախել, հայտնել է Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Յուսրի Յունուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խցակիցներից մեկի խոսքերով՝ նա փախուստը պլանավորել է 5-6 ամիս՝ բանտի խոհանոցում շինարարությունից գործիքներ օգտագործելով:

Ինդոնեզիայի բանտերի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռիկա Ապրիանտին ասել է, որ թմրավաճառն իր փախուստը հարմարեցրել է պահակների փոփոխման ժամին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները