Նախագահ. «Սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստվում է նոր ագրեսիայի»

19:55   21 Սեպտեմբեր 2020    630

Ագրեսիվ հռետորաբանությունն ու սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիային: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը զսպել Հայաստանը, որ զերծ մնա հետագա ռազմական ագրեսիայից:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, այս մասին ասել է Նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գերագույն ժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված բարձր մակարդակի ժողովում կայացած տեսաուղերձում:

Երկրի ղեկավարը նշել է, որ սադրանքի և իրավիիճակի սրման պատասխանատվությունը ընկած է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Նախագահը շեշտել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները