Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

10:15   22 Սեպտեմբեր 2020    214

Ճապոնիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բերենորոգումը եւ պատրաստ Է դառնալու դրա մշտական անդամ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձի ընթացքում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում:

«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն սանձնելու մտադրություն, պետք Է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում:

Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ Է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել Է Մոտեգին:

«Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցությունների (սույն հարցի շուրջը)»,- հայտարարել Է նախարարը:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում 15 երկրներ, որոնցից հինգը մշկան անդամներն են եւ տասը՝ ոչ մշտական, որոնք ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները