Կանադուհին փորձել է թունավորել Թրամփին

10:21   22 Սեպտեմբեր 2020    209

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ռիցինով փաթեթ ուղարկողը կին էր: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Հեռուստաալիքի զրուցակիցը հայտարարել է, որ զինված կնոջը ձերբակալել են սահմանային անցակետում՝ Բուֆալոյից ոչ հեռու, Կանադայի հետ սահմանին: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում:

Շաբաթ օրը CNN-ը հաղորդել էր, որ Հետազոտությունների դաշնային բյուրոյի ու Գաղտնի ծառայության աշխատակիցները բացահայտել են թունավորված մի նամակ, որն ուղարկվել է Թրամփին: Նամակն ուղարկված է եղել Կանադայից:

«Հասարակության անվտանգությանը սպառնալիքների առկայության մասին տեղեկություններ չկան»,- հայտարարել են բյուրոյում:

Ռիցինը բուսական սպիտակուցային թույն է, որն արդյունահանվում է գերչակի լոբիից: Կլանվելուց հետո կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, ներքին արյունահոսություն, օրգանների անբավարարություն եւ մահ: Այն համարվում է հազարապատիկ անգամ ավելի վտանգավոր, քան կալիումի ցիանիդը եւ չունի հակաթույն:

Նախկինում թունավոր նամակներ են ուղարկվել Թրամփին, ԱՄՆ-ի նախորդ նախագահներին եւ պաշտոնատար անձանց. պետության բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը վերահսկում են Գաղտնի ծառայությունը եւ ԱՄՆ փոստը»:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները