Իլհամ Ալիև. «Մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնական գերակայություններից մեկն է»

20:20   21 Սեպտեմբեր 2020    720

Ադրբեջանը կայուն, ժամանակակից և ժողովրդավարական երկիր է: Ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից են: Բոլոր հիմնարար իրավունքները, ներառյալ խոսքի ազատությունը, լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը, դավանանքի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը, լիովին երաշխավորված են:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված բարձր մակարդակի նիստում իր ունեցած տեսաուղերձում:

«Մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք քաղաքական երկխոսության լայն նախաձեռնություն: Բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները պաշտպանեցին նախաձեռնությունը: «Այս քաղաքական երկխոսությունը, որը հաջողությամբ սկսվեց, կամրապնդի մեր քաղաքական համակարգը և կծառայի Ադրբեջանի կայուն զարգացմանը», - ասաց Նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները