Հնդկաստանի վարչապետը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը

10:51   22 Սեպտեմբեր 2020    217

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին։

Նա այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 21-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված կազմակերպության 75-ամյակին։ Հնդկաստանի վարչապետն ընդգծել է, որ հնացած կառուցվածքներով հնարավոր չէ պայքարել այսօրվա մարտահրավերների դեմ։

«Առանց համապարփակ բարեփոխումների՝ ՄԱԿ-ը բախվում է վստահության ճգնաժամի։ Ներկայիս փոխկապակցված աշխարհի համար մեզ հարկավոր է բարեփոխված, բազմակողմանի մոտեցում, որը կարտացոլի այսօրվա իրողությունները, ձայն կտա բոլոր շահագրգիռ կողմերին, կլուծի ժամանակակիրց խնդիրներն ու ուշադրություն կկենտրոնացնի մարդու բարեկեցության վրա»,-Մոդիի խոսքերն է փոխանցում TASS-ը։

Վարչապետը նշել է, որ Հնդկաստանն այդ հարցում պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները