Պոմպեոն աշխարհի ընկերություններին հիշեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների խախտման ռիսկերի մասին

11:19   22 Սեպտեմբեր 2020    211

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում ընկերությունները գիտակցում են Իրանի դեմ պատժամիջոցների խախտման ռիսկը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա այս մասին ասել է The Media Line-ի հետ հարցազրույցում։

«Մենք կօգտվենք Ամերիկայի դիվանագիտական զինանոցի բոլոր գործիքներից, որ երաշխավորենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերադարձվող բանաձեւերի կատարումը։ Անկեղծ ասած՝ ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհում ընկերությունները գիտակցում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտման ռիսկը եւ դրանք կկատարեն»,- ասել է Պոմպեոն։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում, չնայած կազմակերպությունում դրա հետ համաձայն չեն։

Նա նշել էր, որ ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի այդ պատժամիջոցները «խախտողների» դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները