Գերմանիան չի կարող սեփական քրեական հետաքննությունը սկսել Նավալնիի գործով

11:29   22 Սեպտեմբեր 2020    216

ԳԴՀ արդարադատությունը չի կարող սկսել իր սեփական քրեական հետաքննությունը բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ հնարավոր հանցագործությունը տեղի չի ունեցել երկրի տարածքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով քննչական շրջանակների աղբյուրներին:

Նշվում է, որ նախքան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհայտարարեր նմուշների գերմանական հետազոտության առաջին արդյունքների մասին տեղեկատվությունը, «կառավարությունը գործի մեջ է ներգրավել Կառլսրուեի գլխավոր դատախազությանը»:

Ըստ թերթի՝ փաստաբանների առջև հարց է դրվել․ արդյոք կարո՞ղ է Գերմանիան ընդհանրապես հետաքննություն սկսել հանցագործների նկատմամբ, որոնք կարող են կապ ունենալ Նավալնիի հանկարծակի հիվանդության հետ: Սակայն իրավապաշտպաններն ասել են, որ դա անհնար է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները