Չինաստանն ամերիկյան կազմակերպությունների պատժամիջոցային ցանկ է պատրաստում

11:48   22 Սեպտեմբեր 2020    208

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը կազմում է ամերիկյան այն տեխնոլոգիական ընկերությունների ցանկը, որոնց դեմ մտադիր է պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Պեկինի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը:

Նշվում է, որ հանրապետության իշխանություններն այս ցանկի վրա աշխատում էին 2019-ի մայիսից, երբ Huawei կազմակերպությունը հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Միևնույն ժամանակ, Չինաստանի կառավարությունը փորձել է խուսափել այնպիսի միջոցներից, որոնք ավելի կոշտ կլինեն, քան Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները:

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Չինաստանի «սև» ցուցակի վրա տարվող աշխատանքը վերջին շրջանում արագացել են, և պաշտոնյաները որոշում են, թե երբ է դրա հրապարակման ամենանպատակահարմար ժամանակը: Այսպիսով, հանրապետության իշխանությունների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ դա չպետք է արվի մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները:

«Չինաստանում շատերը հույս ունեն վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եթե նախագահի թեկնածու Ջո Բայդենը հաղթի ընտրություններում: Ըստ նրանց` երկու տերությունների ռազմավարական մրցակցությունը կշարունակվի, բայց կան ոլորտներ, որտեղ Պեկինը կարող է համագործակցել Բայդենի վարչակազմի հետ»,-ասված է հոդվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները