Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն Իրանին զենք վաճառող բոլոր երկրների

12:01   22 Սեպտեմբեր 2020    306

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել առ այն, որ պատժամիջոցներ սահմանվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Իրանին զենք և զինամթերք վաճառելու հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, գրում է eadaily.com կայքը:

«Այսօր նախագահը վճռական քայլեր է ձեռնարկել միջուկային տեխնոլոգիաներին, բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներին և սովորական զենքերին Իրանի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ»,-նշել է Օ'Բրայենը՝ խոսելով Թրամփի ստորագրած հրամանի մասին:

Իրանին զենք և զինամթերք մատակարարելու պատճառով պատժամիջոցների ցանկում հայտնված առաջին անձանցից մեկը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է: Պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև Իրանի պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ և մի քանի քաղաքացիական մասնագետներ, որոնք կապված են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրերի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները