Վրաց պատգամավոր. Ադրբեջանի վրա զինված հարձակումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ կունենա

10:00   22 Սեպտեմբեր 2020    77

Ադրբեջանի վրա որևէ զինված հարձակում առաջին հերթին աղետալի հետևանքներ կունենա հենց Հայաստանի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ծագումով ադրբեջանցի Մահիր Դերզիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի:

Պատգամավորի խոսքով, Հայաստանի կառավարության նման քայլի կործանարար հետևանքները, առաջին հերթին, իր վրա զգալու է հայ ժողովուրդը:

«Լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու Հայաստանի ցանկությունը կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ: Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ զենքի լեզվով խոսալ: Այսօր Հայաստանի ռազմական ներուժն անհամեմատելիորեն փոքր է, քան Ադրբեջանինը: Միաժամանակ հակամարտության կարգավորման բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս: Հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում սեփական հողերի ազատագրումը Ադրբեջանի սուվերեն իրավունքն է», - ընդգծել է Դերզիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները