Ռոման Աբրամովիչը տասնյակ միլիոնավոր դոլարներ է տրամադրել Երուսաղեմից պաղեստինցիների վտարմանը. BBC

14:22   22 Սեպտեմբեր 2020    196

BBC News Arabic-ի հետաքննությունը պարզել է, որ ռուս օլիգարխ, Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վերահսկում է այն ընկերությունները, որոնք 100 միլիոն դոլար են նվիրաբերել իսրայելցի ներգաղթյալների հարցերով զբաղվող կազմակերպությանը:

Ներգաղթյալների հարցով այս կազմակերպությունը գործում է Երուսաղեմի արևելքում, որը պաղեստինցիները շրջափակված են համարում: Աղբյուրը նշում է, որ «Իսրայելի կողմից այս տարածքի բնակեցումը միջազգային իրավունքի խախտում է»: Իսրայելը, իր հերթին, համաձայն չէ այդ տեսակետի հետ:

Բանկային փաստաթղթերի վերլուծությունից պարզվել է, որ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Աբրամովիչը կազմակերպության ամենամեծ նվիրատուն է: Բանկային փաստաթղթերը, որոնք հայտնի են FinCEN ֆայլեր անունով, հայտնվել են BuzzFeed News-ում, այնուհետև տրամադրվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ) և BBC-ին:

«Էլադ» անունով կազմակերպությունը ղեկավարում է նաև Դավթի քաղաքն ու տարածաշրջանի մյուս հնագիտական վայրերը: Նշվում է, որ կազմակերպությունը հաճախ խոչընդոտում է այստեղ իրականացվող հնագիտական աշխատանքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոման-Աբրամովիչ  


Վերնագիրի այլ պիտակները