ԱՄՆ-ում Չինաստանից ներկրված 2,5 մլն դոլարի կեղծ Rolex ժամացույցներ են առգրավվել

14:28   22 Սեպտեմբեր 2020    203

ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում ամերիկյան մաքսային և սահմանային ծառայությունն առգրավել է Չինաստանից ներկրված մոտ 200 կեղծ Rolex ժամացույց, գրում է luxurylaunches.com կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները օգոստոսի 28-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին են կանգնեցրել բեռնանավը: Նշվում է, որ ի սկզբանե եղել են կեղծ հայտարարություններ, թե ժամացույցները 1 դոլար են արժեցել: Հայտնի է, որ դրանք իրական լինելու դեպքում 2,5 միլիոն դոլար կարժենային:

Ցինցինատիի նավահանգստի ղեկավար Ռիչարդ Ջիլեփսին դեպքի առնչությամբ հայտարարել է, որ մտավոր սեփականության գողությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը և նպաստում է քրեական գործողությունների և կազմակերպված հանցագործությունների թվի մեծացմանը, ուստի՝ իրենց աշխատակիցներն աշխատում են նման բեռնափոխադրումները բացահայտելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները