Չինաստանը մտափոխվել է Tik Tok-ը վաճառելու հարցում

15:25   22 Սեպտեմբեր 2020    214

Չինաստանը կարող է մտափոխվել և չվաճառել Tik Tok-ը ամերիկյան ընկերություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Lenta.ru-ն` հղում անելով The Global Times-ին:

Աղբյուրի համաձայն՝ Պեկինը գործարքի պայմանները համարել է սպառնալիք ազգային անվտանգությանը: Միևնույն ժամանակ, կառավարության պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել այս հարցի վերաբերյալ:

The Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիժինը Twitter-ում գրել էր, որ գործարքի պայմաններն անարդար են և ավելացրել, որ համաձայնագիրը չի հաստատվի Պեկինի կողմից:

Ըստ համաձայնագրի պայմանների՝ Tik Tok-ի ամերիկյան ստորաբաժանումը կգնեն Oracle-ը և Walmart-ը, իսկ չինական ByteDance-ը, որին պատկանում է սոցիալական ցանցը, կպահպանի բաժնետոմսերի 80 տոկոսը:

Սկզբում այս առաջարկը դուր էր եկել Վաշինգտոնին, սակայն ընդամենը մեկ օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտափոխվեց և հրաժարվեց հաստատել գործարքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները