ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին

17:29   22 Սեպտեմբեր 2020    365

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են՝ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց հետ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել է՝ ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կառույցի ներկայացուցիչները կրկին այցելել են ղարաբաղյան հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց.

«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել այդ անձանց: Իր մանդատի համաձայն, ԿԽՄԿ-ն կազմակերպում է այցեր՝ կալանավորված անձանց պահման և բուժման պայմանները դիտարկելու, ինչպես նաև օգնելու ձերբակալվածներին՝ ընտանիքների հետ կապ հաստատելու հետ կապված»:

Հիշեցնենք, որ 2014 թ. հուլիսին հայ զինվորների կողմից Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող Քելբաջարի շրջանում գերի են վերցվել Ռուսաստանի քաղաքացի Դիլգամ Ասկերովը եւ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիեւը, որոնք այցելել էին իրենց հարազատների գերեզմաններ: Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը գնդակահարվել և սպանվել է:

Հասանովի մարմինը վերցվել է թշնամուց և թաղվել Բաքվում:
Դ.Ասգարովը ցմահ, իսկ Շ. Գուլիեւը 22 տարի ազատազրկման է դատապարտվել օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի անօրինական «դատարանի» որոշմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դիլգամ-Ասկերով   Շահբազ-Գուլիև  


Վերնագիրի այլ պիտակները