Շվեյցարիայում կայծակի հարվածից 14 ֆուտբոլիստ է տուժել

09:54   23 Սեպտեմբեր 2020    208

Շվեյցարական Սանկտ-Գալլեն կանտոնում կայծակը հարվածել է ֆուտբոլի դաշտին, որտեղ այդ պահին խաղալիս են եղել 15-16 տարեկան տղաներ։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ հարվածը բաժին է ընկել լուսավորության սյանը, ինչից հետո լիցքն անցել է դաշտ և փոխանցվել խաղի մասնակիցներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկու թիմերից 14 պատանիներ են հոսպիտալացվել։ Նրանցից մեկի տեղափոխումն իրականացվել է ուղղաթիռով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները