Իլհամ Ալիևը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Հայաստանի սանձազերծած ռազմական սադրանքների մասին

22:00   22 Սեպտեմբեր 2020    322

Սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, նախագահները խոսել են Ուկրաինայում և Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքների մասին:

Զրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Ադրբեջանը նշված է որպես ռազմավարական գործընկեր:

Նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ուկրաինան Ադրբեջանի համար ռազմավարական գործընկեր է:

Ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցում են միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, ավիաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման համար կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Իլհամ Ալիևը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Հայաստանի սանձազերծած ռազմական սադրանքների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Վլադիմիր-Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները