Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը

10:41   23 Սեպտեմբեր 2020    181

Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 222 256 նոր դեպք, մահացել է 3 479 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ԱՀԿ-ն, որին պետությունները տրամադրում են պաշտոնական տվյալներ:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 31,174 միլիոն դեպք: Այս պահին կորոնավիրուսի պատճառով ավելի քան 962 հազար մարդ է մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները