Ավստրիայի կանցլերը հայտնել է ԵՄ-ում միգրանտների բաշխման քաղաքականության ձախողման մասին

11:39   23 Սեպտեմբեր 2020    224

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն AFP-ի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության երկրների միջև միգրանտների բաշխման քաղաքականության ձախողման մասին։

«Մենք կարծում ենք, որ ԵՄ-ում բաշխումը ձախողվել է, և հարկադիր քվոտաները մերժում են շատ երկրներ»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կանցլերը կարծում է, որ եվրոպական երկրներին պետք չէ հարկադրել ընդունելու միգրանտներին։

Նրա խոսքով՝ Ավստրիան ընդունել է ավելի քան 200 հազար մարդու, որոնց պետք է ինտեգրել, մինչ նորերին ընդունելը։

Կուրցը նշել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է այդ խնդրի լուծման նոր ռազմավարություն հրապարակել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները