ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչնի

11:45   23 Սեպտեմբեր 2020    207

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ինքնաթիռը երեքշաբթի թռիչքի ժամանակ բախվել է թռչնի, որից հետո վերադարձել է մեկնարկային կետ՝ Նյու Հեմփշիրի օդանավակայան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Փենսը Վաշինգտոն էր վերադառնում Նյու Հեմփշիր նահանգի Գիլֆորդ քաղաքում տեղի ունեցած նախընտրական միջոցառումից։ Թռչնի հետ բախումը տեղի է ունեցել օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներով օդաչուները վերադառնալու որոշում են կայացրել։ Փենսը Վաշինգտոն է ուղևորվել այլ ինքնաթիռով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները