Նոբելյան մրցանակի հանձնումը տեղի կունենա նոր ձևաչափով

11:58   23 Սեպտեմբեր 2020    226

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Շվեդիայում 1944 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկել են քիմիայի, գրականության, բժշկության, ֆիզիկայի, տնտեսության բնագավառներում Նոբելյան մրցանակի հանձնման ավանդական արարողությունը, որը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում են կազմակերպիչները։

«Շարունակվող համաճարակը վկայում է այն մասին, որ սա եզակի տարի է Նոբելյան մրցանակի պատմության մեջ: Մեդալներն ու դիպլոմները բարեհաջող կփոխանցվեն դափնեկիրներին իրենց երկրներում ՝ դեսպանատների և դափնեկիրների համալսարանների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նոր ձևաչափի շրջանակներում Ստոկհոլմի քաղաքապետարանում կստեղծվի հեռուստատեսային ստուդիա, որին մուտք կունենան միայն սահմանափակ թվով մարդիկ: Հաղթողներին, որոնց կխնդրեն իրենց համալսարաններում կամ դեսպանատներում տեսախցիկների առաջ լինել, կապ կհաստատեն առցանց: Ենթադրվում է, որ նման ձևաչափը հնարավորություն կտա հրաժարվել դափնեկիրների ավանդական դասախոսություններից:

Նշվում է, որ նույն կերպ կանցնի նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը, սակայն տվյալ դեպքում արարողությունը տեղի կունենա Օսլոյի համալսարանի լսարաններից մեկում, որտեղ թույլ կտրվի սահմանափակ թվով հանդիսատեսի ներկայություն:

Ինչպես նշել է Նոբելյան կոմիտեի գործադիր տնօրեն Լարս Հեյկենսթենը, դեռևս գարնանը լուրջ մտավախություններ կային, որ արարողությունը չի հաջողվի անցկացնել:

«Հեշտ որոշում չէր նման ձևաչափով պարգևներ հանձնելը։ Բայց մենք պետք է լսենք գիտնականներին, զգույշ լինենք և հաշվի առնենք այն պահանջները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով»,- հայտարարել է Հեյկենսթենը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոբել  


Վերնագիրի այլ պիտակները