Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք

12:09   23 Սեպտեմբեր 2020    172

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 69-ով և կազմել 1643։

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 24 պացիենտ, նրանցից մեկը մահացել է այսօր։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները