Դժվար է ապրել պատժամիջոցների պայմաններում, բայց շատ ավելի դժվար է ապրել առանց անկախության. Ռոհանի

12:16   23 Սեպտեմբեր 2020    205

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեսաուղերձով հայտարարել է, որ 2015-ի միջուկային համաձայնագիրը դիվանագիտության պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և որ Իրանը հավատարիմ է այդ գործարքին:

«Իրանն արժանի չէ պատժամիջոցների: Պատերազմը խաղաղության պատասխանը չէ: Ծայրահեղականության դեմ պայքարի պատասխանը չպետք է լինի սպանությունը», – նշել է Հասան Ռոհանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն անհիմն մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ:

«Միջուկային զենքի տարածումը կանխելու պատրվակով պատժամիջոցներ են մեր դեմ սահմանում: Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները մարդկության պատմության մեջ միակ երկիրն է, որն օգտագործել է միջուկային զենքը: Դժվար է ապրել պատժամիջոցների պայմաններում, սակայն շատ ավելի դժվար է ապրել առանց անկախության», – նշել է Իրանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հասան-Ռոհանի   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները