Ճապոնիան կթույլատրի երկիր մուտք գործել առանձին օտարերկրացիների

12:33   23 Սեպտեմբեր 2020    178

Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «Ասահի» թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին: Հիմնականում դա վերաբերելու Է նրանց, ովքեր ժամանում են երեք ամիսց ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով:

Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:

Բոլոր ժամանողները պետք Է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաեւ թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող Է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել Է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ Է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ Է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար:

Հուլիսի վերջից այդ երկրներից յոթի քաղաքացիների համար մասնակիորեն մուտքը թույլատրվել Է երկար ժամանակով մնալու համար: Չնայած դրան, հիվանդությունների աճ տեղի չի ունեցել, միեւնույն ժամանակ պահանջներ կան եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից: Այդյունքում որոշում Է ընդունվել աստիճանաբար մեղմացումներ սահմանել բոլոր երկրների համար եւ ընդլայնել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց համար կարող Է բացառություն արվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները