Չինաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել Է Թրամփի մեղադրանքներին

12:36   23 Սեպտեմբեր 2020    224

Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք Է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին եւ ԱՀԿ-ին մեղադրել Է այն բանում, որ նրանք հանդես են եկել այն մասին ստահոդ հայտարարություններով, որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, ինչպես նաեւ, որ այն մարդիկ, որոնք ախտանշաններ չունեն, վիրուսը չեն փոխանցում: Նա նաեւ կոչ Է արել ՄԱԿ-ին՝ Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի տարածման համար: «Ցավոք սրտի, հակառակ փաստերի, ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել Է լուրեր մոգոնելու, անհիմն մեղադրանքների եւ Չինաստանին արատովորելու համար՝ ելնելով դատապարտելի քաղաքական նպատակներից: Չինական կողմը վճռական բողոք Է հայտնում»,-ասվում Է տարածված հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները