Gmail-ում լուրջ փոփոխություններ կլինեն

13:21   23 Սեպտեմբեր 2020    215

Gmail փոստային ծառայության մշակողները պատրաստվում են ներկայացնել նոր տարբերանշան եւ դրա հետ միասին գործառույթների էական փոփոխությունների շարք:

Այս մասին գրում է 9To5Google թեմատիկ պորտալը, որն իր տրամադրության տակ ունի Google-ի ամենահայտնի ծառայություններից մեկի նոր տարբերանշանը, հայտնում է Planet- today-ը:

Google-ի ներկայացուցիչները հաստատել են, որ ցանցում հայտնված տարբերանշանն իրական է, չնայած կատարյալ չէ: Նորացված պատկերը կսկսեն օգտագործել տեսանելի ապագայում, հնարավոր է՝ առաջիկա շաբաթների ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե Google-ի ծառայություններից որեւէ մեկը արմատապես թարմացված տարբերանշան է ստանում, ապա պետք է սպասել, որ դրա գործառույթների մեջ նույնպես թարմացումներ կլինեն: Այս դեպքում եւս այդպես է՝ հայտնի է, որ Google-ն այժմ Gmail-ը կտեղադրի ոչ միայն որպես էլեկտրոնային փոստի ծառայություն: Այդ է ակնարկում, մասնավորապես, Google Meet տեսակոնֆերանսի ինտեգրացիան:

9To5Google պորտալի կողմից հրապարակված տարբերանշանը դեռեւս մի քիչ հեռու է վերջնական տարբերակից՝ նոր տարբերանշանում կօգտագործվեն տարբեր գույներ (կապույտ, կարմիր, կանաչ եւ դեղին), ինչպես Google Assistant-ում, Google Photos-ում и Google Maps-ում: Թե կոնկրետ ինչ թարմացումներ կստանա նորացված Gmail-ը դեռ չի հաղորդվում, բայց կասկած չկա, որ մենք կունենանք ավելի քան էական թարմացում, որի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Gmail  


Վերնագիրի այլ պիտակները