Գիտնականները հին եգիպտացի տղայի դեմքը վերականգնել են ըստ նրա դիմանկարի

13:59   23 Սեպտեմբեր 2020    180

Գիտնականները որոշել են վերականգնել հին եգիպտացի տղայի դեմքը, որը մումիացվել եւ թաղվել էր մ․թ․ա․ 5 թվականի եւ մ․թ․ 100 թվականի միջեւ։ Ստացված պատկերը նրանք համեմատել են շիրմատուփի վրա մեխված դիմանկարի հետ, որ հաստատեն համապատասխանությունը, հայտնում է Daily Mail-ը։

Նմանությունը շատ մեծ էր։ Հետազոտողները, սակայն, նկատել են, որ պատկերում երեխան շատ ավելի մեծ է երեւում, քան եղել է իրականում․ մումիան պատկանում էր 3 կամ 4 տարեկան երեխայի։ Դրանից բացի փոքրիկի քիթը եւ շրթունքները դիմանկարի վրա արդեն կային՝ մինչ կազմված 3D մոդելի ցույց տալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մումիան գտել են 1880 թվականին Հավարա բուրգի մոտ գտնվող դամբարանում։ Գիտնականները հաստատել են, որ երեխան մահացել է թոքաբորբից՝ մումիայի մեջ եղել է կոնդենսացված թոքային հյուսվածք։ Ընդ որում՝ նրան դիմանկարն արվել էր մահվանից կարճ ժամանակ առաջ կամ դրանից հետո։

Նշվում է, որ մումիայի բալզամապատված դեմքի վերեւում դիմանկարը դնելը նորմալ պրակտիկա էր Հին Եգիպտոսի ուշ դարերում։ Եգիպտացիներն այս ավանդույթը փոխ էին առել հռոմեացիներից։ Ընդ որում, ավանդական թաղման ծիսակարգի համաձայն՝ վերջույթները եւս վիրակապով էին փաթաթում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները