Մեքսիկայում թմրանյութերի դեմ պայքարի հետևանքով երկրի դիահերձարաններում շուրջ 39 000 չճանաչված դի է մնացել

14:46   23 Սեպտեմբեր 2020    180

Մեքսիկայում կազմակերպված հանցավորության դեմ ռազմական գործողությունները երկրի դիահերձարաններում թողել են գրեթե 39 000 չճանաչված դի, դիահերձարանները հաճախ ի վիճակի չեն սպասարկել դիահերձման համար բերվող այդքան մեծ քանակությամբ դիակները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Quinto Elemento Labs ոչ կառավարական կազմակերպության կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ թաղվել են ընդհանուր գերեզմաններում: Որոշ դիակներ թողել են թաղման բյուրոներում, մյուսները տեղափոխել են բժշկական դպրոցներ:

«Բացառված չէ, որ (բժիշկ-ուսանողները) սովորում են այն մարդկանց դիակների վրա, որոնց փնտրում են նրանց ընտանիքները: Չճանաչված դիակների 70%-ը կամ 27 271-ը թաղվել են ընդհանուր գերեզմաններում»,-ասված է զեկույցին կից հոդվածում:

Մեքսիկայում թմրանյութերի դեմ ռազմականացված պայքարը 14 տարվա ընթացքում շուրջ 300 000 մարդու մահվան պատճառ է դարձել: Եվս 73 000 մարդ անհետ կորել է, նրանց հարազատներից շատերը սկսել են փնտրել կորածներին առանց իշխանությունների օգնության:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2006 թվականին, երբ երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնը առաջին անգամ զորքերը հանել է թմրավաճառության դեմ պայքարի, երկրի դիահերձարաններում չճանաչված դիակների թիվը 178 է եղել: Այդ թիվը այժմ աճել է 1032%-ով` հասնելով 38 891-ի, քանի որ 13 տարվա ընթացքում սպանությունների թիվը կտրուկ աճել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները