Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է չորս հազարը

14:35   23 Սեպտեմբեր 2020    207

Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. դա ռեկորդային ցուցանիշ Է երկրում համավարկի սկզբից ի վեր:

Նախորդ հակառեկորդը սահմանվել Էր նախօրյակին. այն ժամանակ մեկ օրում հայտնաբերվել Էր 217 դեպք:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհաննուր քանակը կազմում Է 4 140, դրանցից ակտիվ դեպքերի թիվն այսօրվա դրությամբ 2 473 Է: Վերջին 24 ժամում Վրաստանում առողջացել Է վտանգավոր վարակով 69 հիվանդ, մեկ մարդ մահացել Է: Առողջացածների ընդհանուր թիվը հասել Է 1 643-ի, իսկ մահացու վախճաններինը՝ 24-ի: Ներկայումս կարանտինում Է գտնվում 5 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները