Մոհսին Փաքային. Ադրբեջանը պայքարում է օկուպացիայի դեմ

14:57   23 Սեպտեմբեր 2020    363

Ադրբեջանը՝ որպես Չմիավորման շարժման կազմակերպության նախագահ, պայքարում է օկուպացիայի դեմ, ինչը այս շարժման հիմնական նպատակներից է:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է Ուզբեկստանում, Թաիլանդում և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսին Փաքայինը:

Նրա խոսքով, ներկայումս Չմիավորման շարժման օրակարգում դրված կարևորագույն հարցերից մեկն էլ այն է, որ անկախ պետությունները բախվում են օկուպացիայի խնդրին: Ադրբեջանի տարածքների մի մասն էլ օկուպացվել է Հայաստանի կողմից: Փաքայինը հավելել է, որ օկուպացիան խոչընդոտում է ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը:

Նախկին դեսպանը նշել է, որ Չմիավորման շարժման մասնակից պետությունները ձգտում են ողջ աշխարհում վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը՝ համագործակցության սկզբունքների հիման վրա, կանխել հակամարտություններն ու պատերազմները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները