Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Լուկաշենկոյի երդմնակալության «գաղտնի» արարողության մասին

15:39   23 Սեպտեմբեր 2020    197

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքն անձամբ տեղեկություն չի ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօր տեղի ունեցած երդմնակալության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես անձամբ տեղեկություն չեմ ունեցել այդ մասին»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում գիտեին, որ Բելառուսի նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր:

Մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված է եղել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը, Պեսկովը նշել է, որ ընթացակարգը չի նախատեսում օտարերկրյա առաջնորդների ներկայությունը երդմնակալության արարողությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները