Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 150 մարդ է մահացել

15:59   23 Սեպտեմբեր 2020    217

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 150 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 799 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6431 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 122 241 դեպք:

Մեկ օրում ապաքինվել է 5750 մարդ, ընդհանուր առմամբ՝ 923 699 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները