Թուրքիայից ՌԴ արտահանվող մեքենաշինության արտադրանքի ծավալներն աճել են 376 տոկոսով

16:06   23 Սեպտեմբեր 2020    181

Թուրքիայի Ուլուդաղ մեքենաշինության արդյունաբերության արտահանողների միությունը տեղեկություն է հրապարակել 2020թ. հունվար-օգոստոսին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ մեքենաշինության արդյունաբերության ոլորտում նշյալ ամիսներին Թուրքիայից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 916 մլն 533.000 դոլար: Թուրքիայից 87 երկիր է արտահանվել մասնավորապես ավտոբուս, միկրոավտոբուս և միդիբուս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ ժամանակահատվածում Թուրքիայից մեքենաշինության արտադրանքի արտահանման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ֆրանսիայինն է՝ 154 մլն 782.000 դոլար ծավալով: Ըստ ծավալների՝ Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան՝ 147 մլն 109.000 դոլար և Իտալիան՝ 89 մլն 617.000 դոլար:

Նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել են Թուրքիայից դեպի Ռուսաստան, Չեխիա և Մեքսիկա մեքենաշինության արտադրանքի արտահանման ծավալները:

Նշվում է, որ մեքենաշինության արտադրանքի արտահանման կառուցվածքում 376.11 տոկոսով աճել է Ռուսաստան ուղարկվող արտադրանքի ծավալը՝ կազմելով 23 մլն 386.000 դոլար՝ նախկին 4 մլն 912.000 դոլարի փոխարեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները