Սաակաշվիլին Վրաստան չի վերադառնա, նա այդ մարդը չէ․ Բուրջանաձե

16:13   23 Սեպտեմբեր 2020    206

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ չնայած իր խոստմանը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք չի վերադառնա:

«Ո՛չ, նա չի վերադառնա: Նա այդ մարդը չէ, որ իր բարեկեցությունը և ազատությունը հարցականի տակ դնի: Նրա վերադարձի հավանականությունը 1% է: Իշխանության հաստատ չի գա: Վրացի ժողովուրդն այնքան չի աջակցի «Ազգային շարժում» կուսակցությանը, որը կարողանա առաջին տեղում հայտնվի և կառավարություն ձևավորի: Նույնիսկ կոալիցիոն կառավարության կազմում ես երբեք չեմ աջակցի Սաակաշվիլիի թեկնածությանը»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուրջանաձեն:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի խոսքով, Սաակաշվիլին, 2013թ. հեռանալով Վրաստանից, իրեն անարժան պահեց: Բուրջանաձեի կարծիքով, եթե Սաակաշվիլին ներկայանար Վրաստանի արդարադատությանը, ապա իշխանության վերադառնալու հնարավորություն կունենար, քանի որ «ժողովուրդն ամեն ինչ շատ շուտ է մոռանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները