Նիդեռլանդների ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

16:25   23 Սեպտեմբեր 2020    340

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միությունն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ֆրանկ դե Բուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 50-ամյա մասնագետի հետ համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր:

Առայժմ մարզչի պաշտոնակատարը Դուայթ Լոդեվեգեսն է, որը փոխարինել է «Բարսելոնա» տեղափոխված Ռոնալդ Կումանին: Ինչ վերաբերում է Բուրին, ապա նա գլխավորել է «Ատլանտա Յունայթեդը», որտեղից հեռացել է հուլիսին: Մինչ այդ Բուրն աշխատել է «Ինտերում», «Այաքսում» և «Քրիսթալ Փելասում», ինչպես նաև եղել է Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզչի օգնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդ  


Վերնագիրի այլ պիտակները