Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սահիբա Գաֆարովա

15:15   23 Սեպտեմբեր 2020    461

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է լուրջ խոչընդոտներ ստեղծել տարածաշրջանային զարգացման համար: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ ճանապարհով քաղաքական կարգավորմանը»:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են՝ Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնում, այս մասին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան

Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետ գործունեության ֆոնին, այս խմբի համանախագահ Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին: Ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրում: Սակայն վերջերս Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի կողմից հնչեցված «յոթ պայման» կոչվող անհեթեթ հայտարարությունները այն մասին, որ հակամարտության կարգավորման համար փոխզիջման տարբերակը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչության ինքնորոշման իրավունքը, խաչ է քաշում համաշխարհային հանրության՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ջանքերի վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները