Կարծում էի, որ ինձ երբեք դուրս չեն գրի․ Նավալնին պատմել է իր վիճակի մասին

17:19   23 Սեպտեմբեր 2020    260

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատմել է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում վերջին օրերիև դուրս գրվելուց հետո իր վիճակի մասին:

Instagram-ում նա գրել է, որ շատ է նիհարել և սովորել է որոշ շարժումներ անել, օրինակ ՝ գնդակը նետել։

«Առաջին անգամ ինձ հայելու մոտ են տարել վերակենդանացման բաժանմունքում (որոնցից 16-ը կոմայի մեջ են) գտնվելուց 24 օր անց։ Հայելու մեջ ինձ նայեց «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարը։ Եվ հավատացեք, դա Էլֆ չէր»,- պատմել է Նավալնին։

Ընդդիմադիրի խոսքերով ՝ տեսածից ինքը վշտացել է և մտածել, որ իրեն երբեք դուրս չեն գրի։ Սակայն բուժումը շարունակվել է, և վերջին օրերին բժիշկները նույնիսկ թույլ են տվել Նավալնիին դուրս գալ պատշգամբ։

«32 օր հոսպիտալում բժիշկները որոշել են, որ հետագա վերականգնումը պահանջում է ոչ թե ստացիոնար բուժում, այլ կյանքի կարգավորում․ քայլել, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Եվ ահա՝ ես արդեն երեք չափս ավելի մեծ տաբատով եմ: Առաջին բանը, որ խնդրեցի՝ ինձ տանել ինչ-որ տեղ, որտեղ ծառեր կան»։

Այժմ, ըստ ընդդիմադիրի, նա պետք է ամեն օր ֆիզիոթերապիա անցնի, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ անցկացնի վերականգնողական կենտրոնում։

Նավալնին շնորհակալություն է հայտնել գերմանական կլինիկայի բժիշկներին,։ Նա հավելել է, որ պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցերում։ Դա նրան խորհուրդ է տվել նյարդահոգեբանը, որպեսզի քաղաքական գործիչը կարողանա ավելի շուտ վերականգնվել «ոչ միայն ֆիզիկակական, այլև գլխի տեսանկյունից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները