Մոսկվայում պայթյուն է տեղի ունեցել

17:57   23 Սեպտեմբեր 2020    373

Մոսկվայի Կուզմինկի շրջանում պայթյուն է որոտացել, որից հետո տարածքում սև ծուխ է տարածվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բարձրահարկ բնակելի տների հետևից ծխի սյուն բարձրանում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեպքի վայրում շինանյութեր են բռնկվել։ Այս պահին հրդեհը, որի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր, մեկուսացվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները