WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը

20:17   23 Սեպտեմբեր 2020    221

WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը, որը թույլ է տալիս ժամանակավոր մեդիաֆայլեր ուղարկել:

Նորամուծությունն օգտատերերին հնարավորություն կտա նկարներ, տեսանյութեր կամ անիմացիաներ ուղարկել, որոնք ակնթարթորեն կվերանան ստացողի մոտ ֆայլը բացելուց եւ չաթից դուրս գալուց հետո: Ենթադրվում է, որ այս գործառույթն օգտակար կլինի, երբ ուղարկողը ցանկանա կիսվել անձնական մեդիաֆայլերով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անհետացող հաղորդագրությունները գրաֆիկորեն կտարբերվեն սովորական հաղորդագրություններից, որպեսզի օգտատերերը չկարողանան շփոթել դրանք:

Գործառույթն արդեն հասանելի է Android սմարթֆոնների հավելվածի բետա տարբերակում, իսկ հետագայում պետք է հայտնվի հիմնական թարմացման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները