Time-ը կազմել է 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը

20:27   23 Սեպտեմբեր 2020    225

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 202022.-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:

Այս տարի առաջատարների թվում են ԱՄՆ-ի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա մրցակիցը ապագա ընտրություններում՝ Ջո Բայդենը, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և այլք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ընդգրկված չէ ցուցակում:

«Տիտանների» թվում են Google-ի գործադիր տնօրեն Սունդարա Պիչաին, Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաqենզի Սքոթը և այլք:

«Նորարարներ» անվանակարգում են երգչուհի Megan Thee Stallion-ը, NASA-ի տիեզերագնացներ Ջեսիկա Մեյրը և Քրիստինա Քուքը և այլք:

«Արվեստի գործիչներ» անվանակարգում Time-ը ներառել է The Weeknd-ի կատարողին, երգչուհի Սելենա Գոմեսին և այլոց:

«Կուռքերի» շարքում են Black Lives Matter (Սևերի կյանքը նշանակություն ունի) շարժման հիմնադիրները, իրավապաշտպան Անժելա Դևիսը, թենիսիստուհի Նաոմի Օսական և այլք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները