Զախարովան գրել է Ուսպենսկայայի նոր երգի տեքստը

20:41   23 Սեպտեմբեր 2020    200

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկ երգի բառերի հեղինակ է դարձել:

Իր ֆեյսբուքյան էջում դիվանագետը ներկայացրել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նոր ստեղծագործությունը՝ «Ես քեզ չափից շատ եմ սիրել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երգը նվիրված է երգչուհու և դստեր բարդ հարաբերություններին:

Երաժշտությունը գրել է պրոդյուսեր Բրենդոն Սթոունը:

Զախարովան առաջին անգամը չէ, որ դառնում է երգի հեղինակ: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարել են Նարգիզը, Վալերիան, Զառան, Մաքսիմ Ֆադեևը և Ալեքսանդր Կոգանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները