ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

21:08   23 Սեպտեմբեր 2020    281

ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակները, որոնք առնչվում են ամերիկյան ընտրություններին միջամտությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեությանը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:

«Այսօրվա պատժամիջոցներն ուղղված են 8 ֆիզիկական անձանց և 7 կազմակերպությունների դեմ, որոնք անմիջականորեն մասնակցում են ռուսական գործունեությանը՝ կապված ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու հետ»,- մեկնաբանել է ԱՄՆ ֆիննախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատժամիջոցային ցանկում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, ինչպես նաև ցանկում ընդգրկված անձանց հետ գործարքներ կնքելու արգելք ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները