Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ ընտրություններում պարտվելու դեպքում

09:12   24 Սեպտեմբեր 2020    195

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ նոյեմբերին նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում։

«Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։ «Անկեղծ ասած՝ փոխանցում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է նա՝ ի պատասխան լրագրողի հստակեցնող հարցի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաեւ կրկին խոսել է այն մասին, որ փոստային քվեարկությունը, որին այս տարի համավարակի պատճառով մտադիր են դիմել շատ ավելի մեծ թվով ամերիկացիներ, կեղծումների համար խոցելի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները