ԱՄՆ-ը հրաժարվել է Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել

09:24   24 Սեպտեմբեր 2020    258

ԱՄՆ-ը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի օրինական ընտրված նախագահ:

«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Հայտարարված արդյունքները շինծու էին եւ չեն արտացոլում լեգիտիմությունը: Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինականորեն ընտրված առաջնորդ»,- ասել է նա՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Լուկաշենկոն հաղթեց ձայների 80,1%-ով: Օրենսդրության համաձայն, ընտրված նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա ընտրության օրվանից երկու ամսվա ընթացքում: Չորեքշաբթի օրը ԲԵԼՏԱ պետական գործակալությունը անսպասելիորեն, առանց նախապես հայտարարելու, հաղորդեց, որ Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, երդմնակալության արարողությունը կայացել է Անկախության պալատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները