Պետդեպարտամենտը ամերիկացիների համար Բելառուսի վերաբերյալ նախազգուշացում է հրապարակել

10:38   24 Սեպտեմբեր 2020    235

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսի հարցով նախազգուշացում է հրապարակել ամերիկացիների համար՝ նրանց կոչ անելով զերծ մնալ հանրապետության մարդաշատ վայրեր այցելելուց, քանի որ խաղաղ ցույցերը կարող են վերածվել անկարգությունների:

«Բելառուսի նախագահական ընտրություններից հետո մարդկանց հավաքները կարող են ինքնաբուխ սկսվել: Խուսափեք ցույցերից և զգոն մնացեք, քանի որ հնարավոր է խաղաղ բողոքների սրում և ինտերնետի և տրանսպորտի խափանումներ», – նախազգուշացրել է Պետդեպարտամենտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները